Կառավարությանն անվստահություն հայտնելու մոմենտը ջրվո՞ւմ է:
Մի տեսակ ձեն-ձուն չկա…
Սիվիլիթասը մի պահ զարթնեց ու քնեց Օսկանյանի դոշին… Օսկանյանը «զադնի» դրեց ՄՄ հարցում…
Համ էլ Սիվիթասը չունի աղջիկ վախտվա էնտուզիազմը, որովհետեւ Օսկանյանը նրա հիմնական ֆիլիալը` փողերով հանդերձ, տարել է Թուրքիա` Ստամբուլ, ու խորապես նվիրվել թուրքերի դեմոկրատիայի զարգացմանը, հետն էլ էս հարցերին պատասխանել չի ուզում… Մանավանդ փողերի լվացման ու այդ գործի կարճման «շրջանակներում»:
Էնտեղ էլ թարմացվել են ԲՀԿ-ն աղջիկ, այն է` իշխանության վախտվա մեղքերը` քաղշինի, սոցապի ու մնացածի մասով:
Իսկ ՀՅԴ ղալաթները` յուր նախարարներով, միշտ են արդիական….
Հ.Գ.Հիմա լավ չհասկացա` կառավարությո՞ւնն է անվստահություն հայտնում էդ չորս ուժերին, թե… հակառակը..
Պայ քո տիրոջ. մոռացա` բա Ծառուկյանի՞ մոմենտը. ախր մի վայրկյանում էլ տոմոժնու Գագոն ԲՀԿ-ի Գագոյի հարկերի չմուծման «կոմպրոմատը» կնետի ամբոխի «վրա»` համապատասխան հետեւանքներով հանդերձ…
Մի խոսքով, ձեր գործն էլ գործ չի` թանկագին չորս ուժ եւ կառավարություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/282490201906229?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել