Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի պատրաստվում մեկնաբանել իր հասցեին Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեղադրանքներին և կանդրադառնա ամենագրագետ պատասխանին, եթե նմանը լինի:

«Ակնհայտ է, որ ԲՀԿ համագումարից հետո ինձ պատասխանելու «կաստինգ» է հայտարարված. ով ավելի «զորեղ» կպատասխանի՝ ազատ թեմայով շարադրություն ներկայացնելով: Ասեմ, որ առ այս պահը բոլոր պատասխանները խիստ զվարճալի են, համենայնդեպս, շարունակում եմ հետևել կաստինգին և խոստանում եմ ամենագրագետ պատասխանի դեպքում անպայման արձագանքել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան դիտարկման, թե իր հայտարարությունների շուրջ«հանրապետական շրջանակներից» բազմաթիվ արձագանքներ են եղել:

Իսկ այն, ինչ ասվել է ԲՀԿ 7-րդ համագումարին, ըստ Նաիրա Զոհրաբյանի, շատ հստակ է և լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը, ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԱԺ 4 խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի մասին, որոնք ըստ նրա՝ առավոտից իրիկուն ցեխ են շպրտում իշխանության վրա, ասել էր, որ վտանգավոր միտում կա այդտեղ և ավելացրել. «Սահմանարար, բաժանարար գիծ՝ «մենք» և «դուք»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել