Հրազդանի 25/2 տեղամասում աշխատող արտահաստիքային լրագրող Կարեն Թովմասյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ հասցրել է իր տեսախցիկով արձանագրել ավելի քան 20 ընտրախախտում: Ընտրախախտումների տեսագրությունները կհրապարակվեն առաջիկայում: 

Հուսով եմ, որ ոստիկանությունից ոչ ոք գլխի չի ընկնի, որ Կարեն Թովմասյանի գործողությունները արդեն պարունակում են քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով /քվեարկության գաղտնիության խախտելը/ նախատեսված հանցակազմի հատկանիշներ    

"Հոդված 154.

Քվեարկության գաղտնիությունը խախտելը

 Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:"

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել