Մինասյանի՝ իրավիճակի վերաբերյալ ներկայացրած խորքային վերլուծությունը խորը մտամոլորության մեջ է գցել Բորիկին, ինչը հետևանք է ոչ միայն նրա թերհասության, այլև պատվիատուների տխմարության, որոնք, ըստ էության, զբաղված են «ձվի մեջ մազ փնտրելու» անհեռանկարային գործով՝ թիրախավորելով իրական ընդդիմությանը:
Մինչդեռ բացի այն, որ գրառման մեջ արձանագրվել էին բոլորին հայտնի իրողությունները, օրինակ՝ Նիկոլի դավաճան լինելը, խոսվել էր նաև այն հարցի շուրջ, թե ինչպես է Նիկոլին հաջողվում դավաճանելուց հետո անգամ մնալ իշխանության: Հեղինակը հանգել էր անսխալ եզրակացության, որ պատճառը ոչ ադեկվատ հասարակության առկայությունն է նախևառաջ, ինչը թույլ է տալիս Նիկոլին մնալ իշխանության: Այսինքն՝ խնդրը ոչ միայն գործված դավաճանությունն է, այլև առավելապես այն, թե սկզբունքորեն ինչպես կարող էր դավաճանություն գործած ղեկավարը շարունակել պաշտոնավարել՝ չհանդիպելով անհաղթահարելի դիմադրության:
Ինչ վերաբերում է Բորիկի այն պնդմանը, թե Նիկոլը դավաճան էր և՛ 2018-ից առաջ, և՛ 2020-ին, և՛ է հիմա, ապա դա թերևս ճիշտ պնդում է, բայց միաժամանակ հարց է առաջանում՝ եթե Նիկոլը դավաճան էր նաև 2018-ին ու դրանից առաջ, ապա ինչո՞ւ էր Բորիկի համքար Թևանյան Անդոն 2018-ի գարնանը Հայաստանին իսլամացմամբ սպառնում ու հայտարարում, թե հայ ժողովրդի փրկությունը հեղափոխությունն է, Նիկոլը, նախկիններին հեռացնելը և այլն: Ի՞նչ է, Բորիկը չի՞ հիշում:
Ամեն ինչ էլ շատ լավ հիշում է, գիտակցում է, ուղղակի անառակություն է անում՝ սեփական տերերի վավաշոտ ցանկությունները վերբալ եղանակով բավարարելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3374
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել