Հետաքրքիր բաներ. «Ժողովուրդ» թերթն գրելա, որ սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի պաշտոնում կրկին իր թեկնածությունն է առաջադրել գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը, որին նախորդ ընտրությունների ժամանակ աջակցում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Սաքսիմ Հակոբյանը, իսկ Աթայանի մրցակիցը լինելու Է «Հայփոստ»-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ Ս. Հակոբյանի և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարաբերությունները լարված էին, ուստի Հակոբյանը չպաշտպանեց Խաչատրյանի թեկնածուին: Այս անգամ Հակոբյանն ու մարզպետն աշխատելու են մեկ «սիրելի» թեկնածուի համար: Հետո էլ գրելա, որ նրանք շատ լավ հարաբերությունների մեջ են նաև «հակառակորդ» թեկնածու Աշոտ Հայրապետյանի եղբոր՝սրտաբան Համլետ Հայրապետյանի հետ: Ավելին, Հակոբյանն ու մարզպետը նրա մոտ են բուժվում:
Հ.Գ. այ սենց բաներ հայրենակիցներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել