Տեսահոլովակից տպավորություն է ստացվում, որ երիտասարդ արտաքինով տղամարդը քվեարկում է տարեց մարդու փոխարեն:
Հաշվի առնելով հանձնաժողովի անդամների, վստահված անձանց և դիտորդների հանգիստ պահվածքը` թերևս տվյալ դեպքում գործ ունենք ընտրական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով քվեարկողին "օգնություն ցուցաբերելու" փաստի հետ: Համաձայն Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի` քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Իհարկե, կարևոր է , որ օգնող անձի տվյալները գրառվեն տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Իմ տպավորությամբ հայր և որդի էին:
Նյութի աղբյուր՝ http://iravaban.livejournal.com/979.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել