Հետաքրքիր ա, ՀԱԿ-ի ջահելությունը գիտի՞, որ մարդուն հայհոյելը, առավել ևս «Բոզի տղա» անվանելը խիստ դատապարտելի արարք ա, իսկ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ոստիկանին նման բան ասելը՝ հանցագործություն:
Բռնեցի ու ուշադիր նայեցի էդքան քննարկվող տեսանյութը: Ասենք հարց չկա, էդ փողոցում ՀԱԿ-ի հետ վեճի բռնկված տղերքն էլ մի բարի պտուղ չէին, բայց ես ոչ մի տեղ չնկատեցի, որ իրենք ոստիկան լինեն: Նույն հավանականությամբ տեղի երիտհանրապետական սաստավը կարար լիներ, բայց անգամ էդ կտրվածքով, իրանք իրենց ավելի զուսպ էին պահում, քան ՀԱԿ-ի երիտասարդները, ում չգիտես ինչի նենց են ներկայացնում, որ աչքիս եկեղեցին դեռ կյանքի օրոք սրբերի դասին դասի:
Բայց թե՛ ՀԱԿ-ի, թե հակա-ՀԱԿ-ի երիտասարդներին մի կողմ դնենք: Չեմ հասկանում, թե ինչի՞ են բոչկա գլորում ոստիկանների վրա: Ինքներդ տեսանյութը նայեք, ոստիկանները լուռ ու մունջ կատարում են իրենց գործը՝ հանրային վայրում իրար հրմշտող ու վիրավորող անձանց բերման են ենթարկում: Դեռ ավելին, իրենց հասցեին հնչող վիրավորանքներին ես ոչ մի տեղ չլսեցի, որ պատասխանեն, կամ ասենք բռնեն ու ասիմետրիկ ֆիզիկական ուժ կիրառեն:
Մի խոսքով, էս ամեն ինչից սադրանքի հոտ է գալիս ու հակված եմ կարծելու, որ ՀԱԿ-ի հույսն էլ այն էր, որ իրենց ջահելներին բերման ենթարկեին, իսկ եթե ընթացքում մի հատ էլ օրինազանցություն թույլ տրվեր, մի հատ մե՜ծ աղմուկ կբարձրացնեին: Դե ուզածներն իրականացավ մասամբ՝ օրինազանցություն չէղավ, բայց դե տղերքը իներցիայով վայնասուն են հանել ու իրենք էլ չեն հասկանում կոնկրետ ինչի դեմ: