1in.am-ը գրում է.
ԱՄՆ իշխանությունները ոչ ոքի հետ լրտեսելուց հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չեն կնքել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Համապատասխան հայտարարությունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ:
Օբամայի խոսքերով` «ամերիկյան հետախուզական ծառայությունները տեղեկություն են հավաքում ահաբեկչության դեմ պայքարի համար, սակայն ԱՄՆ-ը նաև հարգում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը»:
Իր հերթին Օլանդը նշել է, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերն արդեն «պարզաբանել են լրտեսության հարցը» Եվրոպայում և «վերականգնել փոխադարձ վստահությունը»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_250308.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



