Armnewstv.am-ը գրում է.
Ուկրաինայի ընդդիմության շարքերում պառակտում է նկատվում` կապված սահմանադրության փոփոխությունների հետ: 10-րդ «ժողովրդական վեչե»-ի ժամանակ տարաձայնություններ են առաջացել խորհրդարանի ու կառավարության իրավասությունների մեծացման վերաբերյալ: Բատկիվշչինան կողմ է խորհրդարանի լիազորությունների ընդլայնմանը, Հարված կուսակցությունը` կառավարության: Գերագույն ռադայում էլ կոմունիստներն էլ առաջարկել են ստեղծել Ուկրաինայի դաշնություն, որի տարածքային միավորներին կտրվի մեծ լիազորություններ: Չնայած տարաձայնություններին, ընդդիմությունը միասնական է Յանուկովիչի վարչակարգը վերացնելու հարցում: Մայդանի մասնակիցները Արևմուտքից պահանջում են պատժամիջոցներ կիրառել ուկրաինական իշխանությունների նկատմամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/1392032732
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



