Վարդգես ԴԱՎԹՅԱՆ. Պրոֆեսորին ասում էին՝ պրոֆեսոր, կռազի վարորդին՝ կռազի վարորդIrates.am-ը գրում է.

Օլիմպիադա 80-ին մենք առաջին կուրսի ուսանողներ էինք: Ռոմանտիկ դարաշրջան էր: Չնայած կյանքը հեղեղված էր Բրեժնևի մասին բարեհոգի անեկդոտներով, սակայն իրերը դեռևս կոչվում էին իրենց անուններով, պրոֆեսորին ասում էին՝ պրոֆեսոր, կռազի վարորդին՝ կռազի վարորդ, գրպանահատին՝ համբալ: Մոսկովյան օլիմպիադան վերջին մեծ տոնախմբությունն էր Սովետ Միության կյանքում: Երկու տարի անց Բրեժնևը վախճանվեց , և Կրեմլի պատի տակ թաղեցին մի ողջ դարաշրջան՝ սոցիալական ապահովվածության և բարոյական պարզամտության մնացորդների դարաշրջանը: Եկած նոր դարը շրջեց ամեն բան, պրոֆեսորները դարձան համբալներ, իսկ գրպանահատները՝ պետական կարևորության գործիչներ: 
Մտածում ես՝ այս մի Օլիմպիադան էլ հանկարծ չդառնա՞ նոր փոփոխությունների պերճ մունետիկ՝ ազդարարելու անգլուխ ձիավորների և փչովի իգիթների դարաշրջանի ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել