Times.am-ը գրում է.

Օրերս Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում, որտեղ հանդիպել էր նաև Գերմանյաի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Թուրքական լրատվամիջոցները հանդիպումը լուսաբանում էին մեծամասամբ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից: Սակայն Հուրիեթ պարբերականում լույս է տեսել հոդված, որտեղ ներկայացվում է նաև հանդիպման անհայտ մանրամասները:

«Մենք տեղյակ ենք, որ դուք ձեր երկրի բյուջեից հատկացումներ եք կատարում 1915թ-ի դեպքերի հարյուր ամյակի կապակցությամբ: Ես խորհուրդ եմ տալիս այս խնդրին ավելի զգուշորեն մոտենաք և ձեր կուսկացության էլ խնդրեք աչալուրջ լինել»,- վրդովված Էրդողանը դիմել է Մերկելին:

Ի պատասխան` Մերկելը նշել է, որ Գերմանիան դեմոկրատական երկիր է և իր կառավարությունը չի կարող միջամտություն ունենալ որոշումների կայացման գործընթացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել