Էս Շիրակի մարզպետն էլ օղբաթ ա: Աչքիս թոշակի պետք ա ճամփեին ԱԱԾ-ից, էն էլ որոշեցին մարզպետ նշանակել: Ինչ հարց տալիս են, մոտը «ոչ տեսել եմ, ոչ լսել եմ» վիճակներն ա: Հատկապես, եթե բանը հասնում ա Վարդանիկի ու իր կլանի հերոսությունները մեկնաբանելուն:
Օրինակ, Ֆելիքս Ցոլակյանի վերջին նման բոց արտահայտությունը վերաբերում է Վարդանիկի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործին: Խելքի կճուճ Ցոլակը հայտարարել է հետևյալը.
«Իմ կարծիքը շատ բացասական է նման երեւույթների նկատմամբ, իսկ ընդհանուր առմամբ, սա շատ սովորական բան է, որը չգիտես՝ ինչու, մեծ արձագանք է գտնում, չգիտեմ, թե դա ինչից է»:
Ստացվում է, որ ըստ Ֆելիքս Ցոլակյանի, խուլիգանությունն ու կրիմինալ վարքը սովորական բան են դարձել Գյումրու ու Շիրակի մարզի համար: Այլ կերպ ասած, Ցոլակյանն ուզում է ասել «Դե հիմա բան ա, եղել ա էլի, ի՞նչ մի պատմություն եք սարքել դրանից»: Ի՞նչ խոսք, նման մտածելակերպի տեր մարդուն մարզպետի կարգավիճակում տեսնելիս հասկանում ես, որ Շիրակի մարզը դեռ երկար է մնալու աղետի գոտի, այդ թվում նաև բարոյահոգեբանական աղետի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/424564664343970?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել