168.am-ը գրում է.
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է պատասխան տալ օրենքի առջև՝ մեկնաբանելով օրեր առաջ հայտնված սկանդալային երկու տեսանյութերը, որոնցում Վանո Մերաբիշվիլին պահանջում է իրեն բերել երկու դիակ: Իվանիշվիլին կոչ է արել չշտապել այդ հարցում՝ հայտարարելով, որ իրավապահ մարմինները ներկայումս հետաքննություն են անցկացնում այդ կապակցությամբ. «Եթե ապացուցվի Սաակաշվիլիի մեղավորությունը, ապա նա՝ որպես Վրաստանի սովորական քաղաքացի, պատասխան կտա օրենքի առաջ: Շատ հարցեր են կուտակվել, կան կասկածներ, սակայն թող այդ հարցը լուծեն արդարադատության մարմինները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2014/02/04/326175.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



