Tert.am-ը գրում է.
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ–ում չէր ցանկանում, սակայն, իր իսկ խոսքով, ստիպված էր ելույթ ունենալ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացրած զեկույցից և այն հայտարարությունից հետո, որ ՀՀ-ն երեք տարում ԱՊՀ և Մերձբալթյան երկրների շարքում տնտեսական մրցակցության և գերիշխող դիրքի առումով առաջատար է։
Բագրատյանի տեղեկացմամբ՝ գոյություն ունի Գլոբալ զարգացման ինդեքս, որտեղ թվերը բոլորվին այլ պատկեր են ցույց տալիս՝ ՀՀ–ն 144 երկրների թվում 2010-2011 թվականներին 98-րդ տեղում էր, 2011-2012 թվականներին` 92-րդ, 2012-2013 թվականներին՝ 91–րդ:
«Իսկ դուք այստեղ ասում եք, թե թվերը լավն են»,-ասաց նա։
«Միշտ և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը մեզանից առաջ են։ Մի քիչ վատացել եք, հետո մի քիչ լավացել։ Ինչի՞ հիման վրա եք Դուք այստեղ նման բան ասում»,-ասաց նա և նշեց, թե վերջին ցուցանիշով էլ Հայաստանից առաջ են Ռուսաստանը, Ղազախստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



