Հունվարի 26-ից 31-ը ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության հետ միասին, աշխատանքային այցով գտնվում էի Բրյուսելում: Հանդիպումներ ունեցա Եվրոպական Խորհրդարանի Խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանն աջակցող գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ գրասենյակի տնօրեն պրն. Դիք Տուրնսթրայի և ԵՄ-ում հայկական առաքելության առաջին քարտուղար պրն. Վիկտոր Բիյագովի հետ: Մասնակցություն ունեցա ԵԽ Արտաքին կապերի հանձնաժողովի նիստին, որտեղ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիչինոյի հետ մտքերի փոխանակություն ունեցանք՝ կապված Թունիսում և Եգիպտոսում սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաև, Թուրքիայում դատական բարեփոխումների վերաբերյալ: Մի շարք հանդիպումներ և քննարկումներ ունեցա, և՛ ԵՄ անդամ երկիր հանդիսացող խորհրդարանականների հետ, և՛ ԵՄ անդամ դեռևս չհանդիսացող մի շարք երկրների խորհրդարանականների հետ: Բավական արդյունավետ էր անցկացված ժամանակս՝ Եվրախորհրդարանում, որտեղ աշխատանքային հանդիպումներ ունեցա ԵԽ նախագահների կոնֆերանսի և Բյուրոյի պատվիրակների և ԵԺԿ խմբի քարտուղարության ղեկավար մարմնի հետ: Կրթական ծրագրերի բացառիկ կապեր և Եվրոպական նախագծեր, որոնք շուտով կկիրառվեն արդեն Հայաստանում:
Աշխատանքային հանդիպումներն ու օրակարգը հագեցած էին և հեռանկարային:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/613584642045050
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել