Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ծավալված տեղեկատվական պատերազմում, ցավոք, կրկին տանուլ ենք տալիս: Այսօր times.am կայքում կարդացի, որ 2012 թվականի մարտի 27-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Քուոմոն ընդունել է մի բանաձև, ըստ որի մարտի 31-ը ճանաչվում է «Ադրբեջանի հիշատակի օր Նյու Յորք նահանգում»: Դե պատկերացրեք, թե ադրբեջանական կեղծ քարոզչամեքենան ու նավթային դոլլարներն ինչ աստիճանի գործունակ են:
Բանաձևում նշված է, թե իբր 1928 թ. մարտի 30-ին սկիզբ առավ «ցեղասպանություն» ադրբեջանցիների դեմ՝ հայ դաշնակցական կուսակցության անդամների կողմից՝ բոլշևիկների հետ համատեղ, որին զոհ գնաց շուրջ 20.000 անմեղ ադրբեջանցի՝ ծերեր, կանայք, երեխաներ:
Բանաձն ամբողջությամբ՝ այստեղ:
Հայաստանի Արտգործնախարարությ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ պաշտոնական հարցում է ուղարկել Նյու-Յորքի նահանգի կառավարությանը և սպասում է պատասխանի, իսկ մինչ այդ որևէ մեկնաբանություն չի կարող տալ. «Հնարավոր է, որ գումարով ադրբեջանցիները լոբբինգ են արել»,-ասաց նա:
Սպասենք ԱԳՆ-ի պաշտոնական մեկնաբանությանը…
Ի՞նչ կասի ՀՅԴ-ն: Արտյուշա Շահբազյանը տեղյակ չէր այդ բանաձևից, ասաց, որ կծանոթանան և կմեկնաբանեն, ամեն դեպքում նրա համար մի բան ակնհայտ է. «Ադրբեջանը լավ է աշխատում, ունի դիվանագիտական լավ կորպուս՝ կիրթ, եռանդուն, գործունյա դիվանագետներով, ովքեր իրոք աշխատում են և սրա հետ հաշվի չնստել, ուղղակի չի կարելի: Մերոնք միայն անատամ հայտարարություններ են անում…»,-ասաց նա: