Որ ասում եմ վարչապետը հանրային ընկալման մեջ տոտալ լուզերի կարգավիճակում ա, ասում են՝ սենց չի, նենց ա: Հենա, խնդրեմ, ասածս փաստող վառ օրինակ. Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը կրկին միաժամանակ բացակայում են երկրից, ու սա արդեն առաջին դեպքը չէ, որ այդպես է, և արդեն որերորդ անգամ է, որ նման իրավիճակում տեղեկատվական դաշտում հայտնվում են գրառումներ, որոնցում դե ֆակտո նախագահ են կոչվում ԱԺ նախագահի տեղակալները` սկզբում Շարմազանովը, հիմա էլ Հերմինե Նաղդալյանը:
Իսկ ոչի՞նչ, որ Սահմանադրությամբ Շարմազանովն էլ, Նաղդալյաանն էլ շատ հացուպանիր պետք ա ուտեն, որ թեկուզ դե ֆակտո, բայց նախագահ լինեն, քանզի Սահմանադրությամբ հստակ նշվում է, որ ՀՀ նախագահից ու ԱԺ նախագահից հետո երրորդ մարդը ՀՀ վարչապետն է, բայց դե քանի որ մերը վարչապետ չի, այլ ստաժով թթվի քար, զարմանալի չի, որ դե ֆակտո երկրի նախագահի կարգավիճակում հրամցնում են Նաղդալյանին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/422079781259125?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել