Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երկու հայտարարությունները Թուրքիայում կարելի է համարել ֆրանսիական ապտակ Թուրքիային։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Անդրանիկ Իսպիրյանն ընդգծեց, որ Թուրքիայում այցից կար առնվազն երեք ակնկալիք։ «Առաջինը, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները մեղմվեն, փորձել զիջումների հասնել Ցեղասպանության հարցում և ԵՄ անդամակցության հարցում մեղմել Ֆրանսիայի դիրքորոշումը։ Առնվազն երկուսը տեղի չունեցան։ Թե Ցեղասպանության, թե ԵՄ հարցում Օլանդը ցույց տվեց նույն դիրքորոշումը, ինչը կար նախկինում։ Ինչ վերաբերում է երրորդ ակնկալիքին, ապա Ֆրանսիայի նախագահը խոսեց երկու երկրների հետ հարաբերությունների լավացման տեսանկյունից»,-ասաց նա։
Թուրքագետը կարևորեց նաև Օլանդի այն հայտարարությունը, որ Ցեղասպանության մերժումը կքրեականացվի։ «Օլանդը եզակի նախագահ է, ով հենց Թուրքիայում նախագահի ներկայությամբ ասաց, որ ճանաչելու են քրեականացման օրենքը և անհրաժեշտություն տեսավ, որ Թուրքիան էլ ճանաչի, ընդ որում՝ ասաց երկու անգամ, մեկն էլ Գալաթասարայի ուսանողների ու պրոֆեսորների հետ հանդիպմանը»,-նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



