1in.am-ը գրում է.
Վրաստանն ու Եվրամիությունը Ասոցացման համաձայնագիրը կստորագրեն 2014թ. ամռան վերջին: Այս մասին վրացի լրագրողներին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը Շվեյցարիայի Դավոսում, որտեղ անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը:
«Վրաստանի ու ԵՄ միջև Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է մինչև այս տարեվերջ»,- նշել է շվեդ դիվանագետը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո:
Տվյալ համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը տեղի էր ունեցել Վիլնյուսում նոյեմբերի 18-29-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_246836.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



