Esem.am-ը գրում է.

2014-ի տիրակալներից է նաև «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Դավիթ Մարդյանը, ով այսօր հյուընկալվել էր մեր խմբագրությունում: 1990թ.-ի մայիսի 30-ին ծնված Դավթի հետ խոսել ենք նախորդ տարվա ձեռքբերումների ու հաջողություններիմասին, ինչպես նաև Ձիու տարում ծնված լինելու և այս տարվա սպասելիքների մասին:

- Ինչպիսի՞ն էր Օձի տարին քեզ համար:

- Ոչ լավն էր, ոչ էլ շատ վատը:

Ո՞րն է տարվա ձեռքբերումդ:

- Ունեցա ընկերուհի. կարելի է ասել, վերջապես հասա նրան:

Ո՞րն է տարվա անհաջողությունդ:

- Ընկերների առումով կորուստների տարի էր. երիտասարդ ընկերներ կորցրեցինք: Օձն իր օձությունն արեց:

- Հավատո՞ւմ ես աստղագուշական տեսությանը:

-Չէ, չեմ հավատում:

- Չե՞ս էլ կարդում:

- Հետաքրքրության համար կարդում եմ, բայց չեմ հավատում ու ուշադրություն չեմ դարձնում: Եթե ամսագրում աստղագուշակ է լինում, կարդում եմ…կամ համացանցով եմ հետևում, բայց դա կարող է լինել ամիսը մեկ անգամ:

- Իսկ եղե՞լ է, որ ինչ-որ բան համընկնի:

- Չէ, չի եղել: Իմ ներքին զգացողությանն ավելի շատ եմ ուշադրություն դարձնում, քան ամեն տեսակ գուշակություններին:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել