Փորձում եմ հասկանալ ինչու հիմա` դիվերսիա:
Որովհետեւ օլուխը` Իլհամություն անվանյալ միջակությունը, միայն էքստրիմ իրադրություններում է բրախում իր գիշատիչներին մեր սահմանների վրա, ու թե այդ պահին մռթին չի ուտում, հետո հաստատ եռակի-քառակի է ստանում հարբեցող մռթին..
Եւ այնուհանդերձ: Ինչու հենց հիմա:
Հա, կարող է սպասվող Նալբանդյան-Մամեդյարով, ապաեւ`երկու երկրների նախագահների հանդիպմանն «ընդառաջ» ձեռներն է քորում հարբեցող Քյորփեն:
Մյուս կողմից` Իրանը եւս հրավիրվել է Սիրիայի հարցով Ժնեւ-2-ի բանակցություններին:
Ինչը կարող է անքան էլ Ռուսաստանի սրտով չլինել, որպես սիրական հարցի ? կարգաորման, քիմիական զենքի հիմնական մոդերատոր. չմոռանանք, որ օրերս Իրան-Ռուսաստան նավթային մեծ գործարքի սկիզբ է դրվել` Իրանի նկատմամբ էներգետիկ էմբարգոների վերացման նախաշեմին, ինչն էլ իր հեթին ԱՄՆ-ի սրտով չէ, ու ԱՄՆ-ի կողմից, ըստ ամենայնի, փորձ է արվում ոչ միայն չեզոքացնել այդ լոտը, այլեւ տարածաշրջանում Իրանին` ընդդեմ Ռուսիա սիրայի հարցում լուրջ դերկատարություն տալ:
Կամ նման իմիտացիա անել:
Շարունակության մեջ. եռռում է Ուկրաինան. հասկանալի է. ժամկետները նույնպես, բացի Սոչիի օլիմպիադայից, հենց այնպես չեն ընտրվել:
Էրեբունու օդանավակայնում ռուսական օդուժի էսկադրիլիայի նոր պարտիայի տեղակայումից հետո, փաստորեն հիմա էլ` վերը նշված գործընթացներ ֆոնին ու նույն օրը` դիվերսոն գործողություններ` Ղարաբաղյան ֆրոնտում... ուր Հայաստանի զորքեր են, իսկ Հայաստանի սահմաներն, այդ թվում եւ Մեղրու, հսկում են ռուսական զիվորները...
Հետաքրքիր շղթա է, այնպես չէ?....
Կարծում եք արեւմուտքից հյուսված?....
Իսկ ինչու` ոչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/271696556318927?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել