-Ի՞նչն է միավորում իշխանությանը:
-Փողը, անձեռմխելիությունը, անձնական անվտանգությունը և արտոնությունները:
-Ինչի՞ դեմ է պայքարում ընդիմությունը:
-Թալանի, անարդարության, անօրինականության և անհավասարության դեմ:
Ստացվում է, որ շոշափելիի դեմ պայքարում են ոչ շոշափելիով:
Եթե իշխանությունում հստակ բաժանված են մասնաբաժինները, դերերն և, յուրաքանչուրը գիտի՝ ինչ է կորցնելու, եթե իր դիրքերը զիջի, ապա ընդդիմադիր դաշտում այնքան էլ պարզ չէ և հստակեցված չէ, թե հաջողության հասնելու դեպքում ով ինչ է ստանալու և ինչից է պատրաստ հրաժարվել:
Եթե իշխանական դաշտում անկեղծության և անազնվության բացակայությունը չի վնասում իշխանական համակարգին, ապա ընդդիմադիր դաշտում այդ անկեղծության և անազնվության պակասը բերում է պայքարի թուլացման ու շատ հաճախ ընդդիմադիրները իրար դեմ են դուրս գալիս՝ մեղադրելով միմյանց անազնվության և անկեղծության մեջ:
Նման աշխատելավոճով, թե ով է Հռոմի Պապից ավելի կաթոլիկ, իշխանափոխության դժվար հասնենք:
Եկեք խոստովանենք, որ իշխանական համակարգին հակադրվող համարժեք համակարգ ընդդիմադիր դաշտում դեռ չկա, բայց կան պոտենցիալ ունեցող ուժեր, որոնք միավորվելու դեմքում կկարողանան հեռացնել գոյություն ունեցող համակարգը՝ փոխարինելով առողջ համակարգով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել