Ուզում եմ Նեմեցի արարքից «զարմացողներին» ու նրան ընկեր համարողներին հիշեցնել, որ նույն Նեմեցը նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ երկու ազատամարտիկի էր առևանգել /Տեր-Պետրոսյանի վստահված անձ/, ու պահել նկուղում՝ շղթայված պառավոյից, որի մասին դեռ այն ժամանակվա գլխավոր դատախազի տեղակալ Գագաիկ Ջհանգիրյանը զեկուցել էր Աղվան Հովսեփյանին, ով էլ ասել էր, ոչինչ չենք կարող անել, որովհետև Սերժ Սարգսյանի ցուցումը չկա: Հիշեցման կարգով նաև ասեմ, որ նույն Նեմեցը Մարտի մեկին իր հրոսակախմբով մինչև ատամները զիվնած կանգնած էր Շահումյան արձանի ետնամասում և համակարգում էր սպանություններն ու խանութների թալանը: Հիշեցման կարգով ասեմ, որ մոտ մեկ տար առաջ Նեմեցի անվտանգության պետը կրակեց երկու մարդու վրա և կես ժամ իսկ բանտում չնստեց... էլ որը հիշեցնեմ էլ, որը... չնայած ինչ էլ հիշեցնեմ, էն մարդիկ ովքեր իրենց սրբություններին վաճառել են, ինչ էլ հիշեցնես, միևնույն է նրանք հիշողը չեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել