Առաջին մասն ընթերցեք այստեղ:

 5  Տիղմ

 6- ooze
Իսկ գիտե՞ք, թե ինչպիսին է ջրի հատակը լողափերում: Ամենայն հավանականությամբ, այն ուղղակի թաց ավազ է: Եթե երբևէ խորը տեղեր սուզվեք ու հասնեք, օրինակ, Մարիանյան իջվածքի հատակը, բոլորովին այլ տեսարանի ականատես կլինեք, քանի որ իրականում խորքերում ջրի հատակը ծածկված է տիղմով ու այնտեղ ավազ, որպես այդպիսին, իրականում գոյություն չունի: Փոխարենը այստեղ կտեսնեք ամեն տեսակ մահացած մարմինների մնացորդներ, ինչպես, օրինակ, խեցիների ու մահացած ձկների, որոնք սուզվել ու կուտակվել են տարիներ առաջ: Ահռելի ճնշման շնորհիվ ջրի խորքում այն ամենն ինչ սուզվում է, այնտեղ վերածվում է դեղնաշագանակագույն զանգվածի: Հաշվի առնելով, թե որքան հին է այս իջվածքը, միայն պատկերացնել կարելի է, թե ինչքան խորն է իջնում կամ որքան մեծ է տիղմի շերտը, մինչև այն դիպչում է երկրակեղևին:

 4  Հեղուկ ծծումբ

7- lava

Ստորջրյա Դայկոկու հրաբուխը գտնվում է իջվածքի 414 մետր խորության վրա: Սա կարող է այնքան էլ տպավորիչ չհնչել՝ հաշվի առնելով այն, որ իջվածքը դեռ վեցուկես մղոն ներքև է ձգվում: Մարիանյան իջվածքի Ֆայկոկուն կոչվող վայրը երկրագնդի ամենահազվագյուտ տեսարաններից մեկն է, քանի որ այն հալված ծծմբի մաքուր լիճ է: Երկրորդ ու միակ հայտնի վայրը, որտեղ կարելի է հեղուկ ծծումբ գտնել, Յուպիտերի Լո արբանյակն է: Ծծումբն այստեղ այրվում է 187oC ջերմաստիճանում: Գիտնակնաններն այն մանրամասնությամբ դեռևս չեն ուսումնասիրել, չնայած դրանից արտազատվող սպիտակ ծուխը ենթադրում է, որ այնտեղ շատ ավելի շատ է ծծումբը, քան ենթադրվում է:

 3  Կամուրջներ

8- bridge

2011թ.-ի երկրորդ կեսից չորս քարե կամուրջներ են հայտնաբերվել Մարիանյան իջվածքում, որոնք դրա մի ծայրից մյուսն են ձգվում: Կամուրջների երկարությունը մինչև ձգվում է 69 կմ: Ինչպես երևում է, խաղաղօվկիանոսյան ու ֆիլիպինյան տեկտոնական շերտերն են այսպիսի կամուրջներ առաջացրել:

Կամուրջներից մեկը` Դաթոն Րիջը, հայտնաբերվել է 1980-ականներին: Այն բավականին բարձր է և նման է փոքրիկ լեռան, որի բարձրությունը կազմում է 2,5 կմ ու որը գտնվում է 8 կմ խորության վրա:

 2  Հուշարձան

9- monument

Մարիանյան իջվածքը հուշարձան է ու գտնվում ԱՄՆ կառավարության պաշտպանության հովանու ներքո: 2009թ.-ի հունվարին նախագահ Ջորջ Բուշը մի փաստաթուղթ ստորագրեց, ըստ որի, Մարիանյան իջվածքը դարձավ ազգային հուշարձան ու, որի տարածքը ընդհանուր առմամբ կազմում էր 246.000 քառակուսի կիլոմետր` համարվելով աշխարհի ամենամեծ ջրային  արգելոցը: Եվ քանի որ այն ազգային հուշարձան է, ապա բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գալ այստեղ, պետք է հետևեն որոշակի կանոնների: Հուշարձանի տարածքում արգելված է ձկնորսությունն ու հանքարդյունաբերությունը, այնուամենայնիվ, լողալն այստեղ թույլատրվում է, այնպես որ, անելու բան այստեղ հաստատ կլինի:

 1  Ոչինչ

10- nothing
Ակնհայտ է, որ ասել, թե Մարիանյան իջվածքում ոչինչ չկա, հիմարություն կլինի, քանի որ այն ամենն ինչ մինչ այս նշել ենք, իմաստ չի ունենա: Ավելի վաղ վերը թվարկվածները ձեզ չեն նախապատրաստի տեսնելու այն, ինչի դուք ականատես կլինեք՝ ավելի խորը վայրեր սուզվելով:

Երբ 2012թ.-ին Ջեյմս Կամերոնը իջավ Մարիանյան իջվածք, նա ուսումնասիրեց այնքան, ինչքան հասցրեց, մինչև տեխնիկական անսարքության պատճառով ստիպված եղավ վերադառնալ:
Երբ նա իջավ ջրի խորքերը, նա հասկացավ, որ հազվադեպ հանդիպող մեկ մատնաչափ երկարություն ունեցող մանր ծովախեցգետնիններից բացի, ուրիշ ոչինչ չկա այնտեղ՝ ոչ մի ծովային հրեշ կամ էլ էվոլյուցիայի հետ կապված ինչ-որ հրաշք, կամ էլ այստեղ ականատես չեք լինի ինչ-որ գեղեցիկ տեսարանի: Բառացիորեն այնտեղ միայն Ջեյմսն էր՝ իր սարքավորումներով:

Կամերունի խոսքերով՝ օվկիանոսի ամենախորը կետը մարդկությունից մեկուսացած դատարկություն է:
Ինչևէ, հուսով ենք, որ հետագայում Մարիանյան իջվածքի խորը ջրեր սուզվողներին կհաջողվի նոր ու հետաքրքիր բաներ բացահայտել այս առեղծվածային վայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել