Մենք բավականին շատ ենք անդրադարձել արեգակնային համակարգին, խոսել տիեզերքի մասին, Մարսի, Ուրանի, Լուսնի և այլն: Սակայն պետք է նշել, որ հենց մեր մոլորակում էլ գոյություն ունի այնպիսի մի վայր, որը շատ ավելի քիչ է ուսումնասիրված, քան հեռավոր մոլորակներն ու արբանյակները: Այդ վայրը օվկիանոսի հատակի ամենախորը կետն է: Հայտնի է, որ օվկիանոսի հատակի միայն 5 %-ն է քարտեզագրված, ինչը նշանակում է, որ օվկիանոսի հատակն ավելի մեծ առեղծված է, քան անգամ Պլուտոնը: Մարիանա իջվածքը, որը համարվում է օվկիանոսի ամենախորը կետը, օվկիանոսի ամենահայտնի տարածքն է՝ չնայած այն փաստի, որ իրականում դրա մասին մենք քիչ բան գիտենք:

Սակայն, ի շնորհիվ արդի տեխնոլոգիաների ու հիրավի մի քանի քաջ մարդկանց, մենք որոշ փաստեր գիտենք այս տարածքների մասին, որոնց մասին էլ պատրաստել ենք հոդվածը:

 10  Անհավանական տաք ջուր

1- vent

Որքան ավելի խորն է ջուրը, այնքան ավելի սառն է այն, այնպես որ շատերը կարող են կարծել, որ օվկիանոսի ամենախորը հատված համարվող Մարիանա իջվածքի ամենախորը հատվածում պետք է որ բավականին սառը լինի, սակայն իրականում ջերմաստիճանն այստեղ 1-4 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի: Հետաքրքիր է, որ այս տարածքներում կան վայրեր, որտեղից 450 Co ջերմաստիճանի ջուր է ժայթքում: Այս անցքերը կամ աղբյուրները այլ կերպ են հայտնի՝ որպես «սև ծուխ», ու սրանցից տոննաներով հանքանյութեր են ժայթքում, որոնք անչափ կարևոր են կյանքի գոյատևման համար, ու, հարստացնելով ջրերը, կյանքի գոյություն են ապահովում ջրի խորքերում: Մարիանայի տարածքում ապրող կենդանի օրգանիզմները այս հանքանյութերի կարիքն այնպես ունեն, ինչպես դրանց արձակած էներգիայի կարիքը, քանի որ արեգակը չափազանց հեռու է, որպեսզի կարողանա ազդեցություն ունենալ օվկիանոսի խորը ջրերում գտնվող կենդանի օրգանիզմների համար: Այնպես որ, առանց այս տաք ջրերի կյանքի գոյությունն այս ջրերում հնարավոր չէր լինի:

Հետաքրքրքիր է նաև այն փաստը, որ իրականում, չնայած այս ջրերը հարյուրավոր աստիճան տաքություն ունեն, այնուամենայնիվ, դրանք չեն եռում, քանի որ ճնշումը ջրի խորքում 155 անգամ գերազանցում է ջրի մակերեսի ճնշմանը, որն էլ իր հերթին ճնշում է եռման գործընթացը, բայց ոչ ջերմաստիճանը:

 9  Հսկայական թունավոր ամեոբաներ

2- amoeba

Երբ չորս մատնաչափ նորածին շնիկ տեսնեք՝ ձեզ մոտ ցանկություն կառաջանա գրկել այդ փոքրիկ արարածին, սակայն չորս մատնաչափ ամեոբային տեսնելով, նրան գրկելու ցանկությունն այնքան էլ լավ գաղափար չէ: Մարիանայում բավականին շատ են քսենոֆիոֆորես (xenophyophores) տեսակի հսկայական ամեոբաները: Այս միաբջիջ օրգանիզմների չափը կարող է այսպիսի հսկայական չափերի հասնել դրանց շրջապատող միջավայրի շնորհիվ (ցածր ջերմաստիճան, բարձր ճնշում, արեգակնային լույսի բացակայություն):
Եթե դեռ սա էլ քիչ էր, նշենք, որ սրանք բավականին դիմացկուն են ու կարողանում են դիմադրել այնպիսի վիրուսների, որոնք կարող են սպանել շատ կենդանի օրգանիզմներ, այդ թվում նաև մարդուն: Վերը նշված տաք աղբյուրների հանքանյութերն ու ջրում տարբեր մասնիկները կլանելով` քսենոֆիոֆորեսները կարողանում են դիմադրել ուրանին, սնդիկին, կապարին և այլ թունավոր ու օրգանիզմի համար մահացու նյութերի: Այս արարածներին կարելի է հանդիպել մինչև 10.6 կմ խորության վրա, ու գիտնականները նշում են, որ շատ հնարավոր է, որ սրանք ապրելիս լինեն նաև ավելի խորը տարածքում, որտեղ դեռևս ուսումնասիրություններ չեն կատարվել:

 8  Ածխածնի երկօքսիդը հեղուկ վիճակում

3- co2

Ավելի վաղ նշված օվկիանոսային ժայթքող տաք ջրերը սովորական հին ջուր են արտազատում, որը դրան մոտենալիս կարող է այրել մարդու մաշկը: Սակայն այս ժայթքող գեյզերներից մեկից իրականում հեղուկ երկօքսիդ է ժայթքում:

Օկինավայի մոտ գտնվող Մարիանայի տարածքում բխող այս գեյզերը միակն է աշխարհում,  որից հեղուկ վիճակում ածխածնի երկօքսիդ է ժայթքում: 

Այն ստացել է «Շամպայնի ժայթքող աղբյուր» անունը ու հայտնաբերվել 2005թ.-ին: Մինչ ածխածնի հեղուկ երկօքսիդը կարող է վտանգավոր թվալ, այնուամենայնիվ, այն կարևոր նշանակություն ունի այսպիսի խորը ջրերում կյանքի գոյատևման համար:

 7  Կակղամորթեր

4- clam

Խորը ջրերում բավականին դժվար է պինդ խեցիով կամ ոսկորներով որևէ կենդանի օրգանիզմի գոյատևումը:
Սակայն Մարիանայի խորը ջրերում հայտնաբերված կակղամորթերը կոտրում են այդ կարծրատիպը: Կակղամորթերը հայտնաբերվել են 2012թ.-ին: Դրանք հիմնականում գտնվում են տաք աղբյուրների ժայթքման վայրում: Ոչ ոք դեռևս չգիտի, թե ինչպես են այս կակղամորթերը կարողացել աճեցնել իրենց խեցիները: Բարեբախտաբար, սրանք կարողացել են սուլֆիդներն ամրացնել անվնաս սպիտակուցներին, ու այդպիսով թուլացնել դրա թունավորության աստիճանն ու կարողանալ գոյատևել այսպիսի պայմաններում:

 6  Ջեյմս Կամերոն

International CTIA Wireless Show Held In Las Vegas

Այո, հենց բոլորիս կողմից հայտնի Ջեյմս Կամերոնը, ով նկարահանել է հանրահայտ «Տիտանիկ», «Ավատար» ֆիլմերը  և ով իրականում օվկիանոսի իսկական սիրահար է, իր անհատական հետազոտական արշավն է իրականացրել Մարիանայի խորքերում:
Երբ հայտնաբերվեց օվկիանոսի ամենախորը տարածքը, նա հավաքեց երեք խիզախ մարդկանց՝ օվկիանոսի ամենախորը կետերը հետազոտելու համար (համեմատության համար նշենք, որ Լուսին 12 մարդ է ոտք դրել): Նրանցից երկուսը՝ Դոն Ուոլշը և Ժակ Պիկարդը, կարողացել են հասնել դրա հատակին: Ու քանի որ նրանց նավի անունը «Հակառակորդ» էր, այդ պատճառով վայրը ուր նրանք հասան, Մարիանայում կոչեցին «Հակառակորդ»: Դրանից մոտ 52 տարի անց մեկ այլ հետազոտող խիզախեց իջնել Մարիանայի խորը ջրեր. հետազոտողը հենց ինքը` ռեժիսոր Ջեյմս Կամերոնն էր: 2012թ.-ի մարտի 26-ին, Կամերոնը հասնելով ջրի հատակին, մի քանի լուսանկարներ է արել, որոնք համարվում են «Հակառակորդ» խորության ամենաառաջին կադրերը: Չնայած, իրականում մի քանի անգամ արշավ է իրականցվել դեպի Մարիանայի խորքերը, սակայն քանի որ դրանցից և ոչ մեկը պաշտոնապես չեն գրանցվել, Ջեյմս Կամերոնը համարվում է աշխարհում միակ մարդը, ով վերջերս եղել է օվկիանոսի ամենախորը տարածքում:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել