Գիտեք ինչնա վերջերս գնալով ավելի շատ նեռվերիս վրա ազդում? Էն, որ ինչ որ լրագրող, կամ մթոմ լրագրող, կամ էլ դասական ժուռնալյուգ, սկսումա գլխիս քարոզ կարդալ, թե ոնցա պետք գրել, քննադատել  ոչ գրական հայերենի համար, նկատողություններ անել կոնտենտի մասին: Բացի սրանից, նեռվերս իրար են գալիս առցանց լրատվական որոշ կայքերից, որոնք արդեն ռեյտինգամանիայից լրիվ ցնդել են: Երկու դեպքերին անդրադառնամ անռանձին-առանձին:

Հարգելի լրագրողներ, ոչ այնաքան հարգելի մթոմ լրագրողներ և ընդհանրապես չհարգելի ժուռնալյուգներ, ախր հասկացեք, ես լրագրող չեմ, ես բանասեր չեմ ու նույնիսկ լեզվաբան: Կրթությունս առհասարակ ուրիշ ոլորտիցա` ուսումնասիրում եմ հոգեբանություն, հետքրքրվում եմ պատմությունով, քաղաքականությունով ու տեղեկտավական տեխնոլոգիաներով: Ու առ հասարակ, ով է Ձեզ ասել, որ բլոգերությունը նույն լրագրություննա? Ով տեղյակ չի` իմացեք, լրագրողի գործառույթը անաչառ, օբյեկտիվ ու ադեկվատ տեղեկատվության հայթհայթումն ու մատուցումնա, իսկ բլոգերինը` իր սուբյեկտիվ կարծիքի ու դիրքորոշման արտահայտումը: Ընդ որում, քանի որ բլոգը օրագրի պես մի բան է և, որպես կանոն չվարձատրվող, կարող ես գրել այն ինչ ուզում ես ու այնպես ինչպես ուզում ես: Այնպես որ, բարի եղեք դուք բարեխիղճ կամ ոչ այնքան բարեխիղճ զբաղվեք ձեր գործով, իսկ մենք` բլոգգերներս մի կերպ մեր դարդերի հետ կմնանք:

Հիմա տեղեկատվական, ավելի ճիշտ ապատեղեկատվական առցանց մեդիաների մասին: Վերջին շրջանում դրանք էնքան շատ են, ոնց որ չկռտած շները ու մատուցում են, որպես կանոն, համապատասխան որակի ինֆորմացիա: Բանը արդեն նրանա հասել, որ մարդիկ օբյեկտիվ ինֆորմացիա երբեմն կարողանում են քաղել միայն սուբյեկտիվ բլոգոսֆերայից: Նամանավանդ վերջրս, արդեն էնքան են կիկս արել դրանք որ էլ ասելու չի, սկսած հաճույքճխտիկից վերջացրաց Վովա Գասպարյանի մոր 

ազգանվան մասին պատմություններով: Ամոթա տնաշեններ:

 

Շարունակությունն՝ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել