Hayeli.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է Հրանտ Բագրատյանը:
Ամենաթանկ նվերը, որ ստացել եք 2013 թվականին:
Կիևում անգլերեն լեզվով հրապարակած Մեգնէկոնոմիկայի գիրքս ճանաչվեց ուսումնական ձեռնարկ Ուկրաինայի բոլոր բուհերում։
Տարվա հիասթափությունը:
Առնվազն 100 հազար մարդ լքել է Հայաստանը։
2013-ի իրականցված և չիրականացված սպասումը: 2013-ի ամենամեծ հարվածը:
Իրականացված սպասումս նախագահական ընտրություններին մասնակցությունս էր և իմ գաղափարներով մարդկանց հետ կիսվելը։ Սպասում էի, որ իշխող կառավարությունը հրաժարական կտա։ Չեղավ։
Տարվա ամնենամեծ բլեֆը:
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը։
2013-ի սենսացիան՝ ըստ Ձեզ:
Վայրկենապես 180 աստիճանով քաղաքականության փոփոխությունը։ Ֆիզիկայում օրենք կա իներցիայի մասին։ Հայաստանի ղեկավարն ապացուցեց, որ այն մեզ չի վերաբերում։
Ինչը կուզենայիք ջնջել 2013 թվականից :
Տարեվերջի ցրտերը։
Ամենամեծ քաղաքական սուտը:
Որ Հայաստանը սոցիալական պետություն է, որ մեր երկիրն առաջ է գնում։
Տարվա ամենահաճելի սուտը:
ՀՀ վարչապետի հրաժարականի մասին տեղեկությունը։
Եթե ունենայիք հնարավարություն, ի՞նչը կուզենայիք և ի՞նչը չէիք ուզենա Ձեզ հետտանել 2014 թվական:
Կուզենայի ջնջել և սկսել նորից։
Ձեր Նոր տարվա մաղթանքն ու ցանկությունը:
Ամեն ինչ թեթև տարեք։
Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի