Այս երևույթը գաղտնիք չէ և առկա է մեր իրականության մեջ: Այն էապես խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ձևավորում է բացասական մթնոլորտ: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության` կոռուպցիայի գործակիցը ՀՀ-ում վերջին 6 տարիներին գրեթե չի փոխվում, ինչը դրա կայուն բարձր մակարդակի մասին է վկայում: 2009 թ.-ին Հայաստանը 93-րդ տեղն էր զբաղեցնում 165 երկրների շարքում, իսկ համաձայն մեկ այլ տվյալի (կաշառք տվողների թիվը)՝ ՀՀ-ն «առաջատար» դիրքերում է` զիջելով միայն Ադրբեջանին` երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ-ում (ԹԻ տվյալները 2009 թ. համար): Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը վերապահումով է մոտենում ներկայիս զարգացումներին և ՀՀ կառավարության հրապարակային ելույթներին: Նախ, ԹԻ Կոռուպցիայի ընկալման համարվի Հայաստանի 2012 թվականի ցուցանիշն ընդամենը 34 է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Հայաստանին առնչվող գործարարներն ու փորձագետները շարունակում են ընկալել երկրի հանրային ոլորտը որպես վերին աստիճանի կոռումպացված ոլորտ:
Թեմայի շուրջ հետազոտությանները շատ են, շատերի մոտ արդյունքներն արձանգրում են երկրում կոռուպցիայի աճող ցուցանիշներ, որոշների մոտ՝ նվազող:
2009թ.-ից սկսած՝ կառավարությանը կից գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, իսկ ս.թ. դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում որոշվել է ստեղծել նոր՝ հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին, որը հուսանք, կլուծի առկա խնդիրներն ու կվերացնի կոռուպցոն դրսևորումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/585079928228855?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել