«Երկիր Մեդիա»-ն գրում է.
Հայաբնակ Հալեպում իրավիճակը դեռ չի հանդարտվում: Մեր հեռուստաընկերության թղթակից Մարիա Գաբրիելյանի հաղորդմամբ՝ բախումների հետեւանքով դարձյալ հայ է զոհվել:
Մահացածը 26-ամյա Հայկ Արգաշատյանն է:
Շաբաթ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա նրա հուղարկավորությունը:
«Եռագույն» կայքը հայտնում է նաև, որ այսօր Քամիշլի քաղաքի Ալ Թայ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորել է երեք հայ, որոնցից մեկը՝ Վագո Թովմասյանն ավելի ուշ մահացել է:
Պայթունի հետևանքով մահացածների թիվն, ընդանուր առմամբ, հասել է 16-ի, կա շուրջ 30 վիրավոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել