Newsbook.am-ը գրում է.
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը բավականին ակտիվ է Facebook սոցիալական ցանցում և հիմնականում իր գրառումները կատարում էր հայերենով, վերջին մի քանի գրառումներն սկսել է կատարել ռուսերենով: Մնում է հուսալ, որ դա որևէ կապ չունի ռուսերենը Հայաստանում աշխատանքային լեզու հռչակելու մասին խոսակցությունների հետ, որոնք ի հայտ էին եկել այն բանից հետո, երբ Արմեն Աշոտյանը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդման ժամանակ ասել էր. «Թույլ տվեք ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, որտեղ բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»:
Ավելի ուշ, լրագրողների հետ հադիպման ժամանակ Աշոտյանն ասել էր, որ «Հայաստանում բացի հայոց լեզվից չի կարող քննարկվել որևէ այլ լեզվի պետական կարգավիճակ տալու հարցը»: