Life.panorama.am-ը գրում է.

Ամենաագրեսիվ շների ցեղատեսակները (ֆոտո)

Շները հանդիսանում են ոչ միայն մարդկանց ամենահավատարիմ ընկերները, այլ նաև աչքի են ընկնում իրենց ագրեսիվությամբ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ագրեսիվ շների շարքին են դասվում ոչ միայն մարտական ցեղատեսակները, այլ նաև բարի շների համբավ ունեցող ցեղատեսակները:

Դալմատենեց ցեղատեսակը բոլորին հայտնի է «101 դալմատենեցներ» մուլտֆիլմից և այդ շների շուրջ ձևավորվել է բարի համվավ: Սակայն, այդ շները դառնում են բարի և մարդամոտ միայն երկարատև հատուկ վարժեցումներից հետո:

Գերմանական բոքսյոր ցեղատեսակը հաճախ ագրեսիա է ցուցաբերում ինչպես մարդկանց, այնպես էլ շների նկատմամբ: Տվյալ ցեղատեսակներին պետք է հատուկ վարժեցնել՝հետևելով մասնագետների խորհուրդներին:

Թոյ-տերիերները փոքրիկ շնիկներ են, որոնք սակայն հաճախ աչքի են ընկնում ագրեսիվ պահվածքով և կծում են նույնիսկ իրենց տերերին: Մասնագետները այդ շներին դասում են չհիմնավորված ագրեսիա դրսևորող ցեղատեսակների շարքին:

Կանարյան դոգ շնատեսակը նախկինում իրականացնում էր անասնահոտի պաշտպանություն: Այժմ այդ շները իրականացնում են բնակարանների և մասնավոր տների վերահսկողությունը: Կանարյան դոգը աչքի է ընկնում իր ուժեղ ծնոտներով և սուր ատամներով:

Չաու-չաու ցեղատեսակաները միշտ չէ, որ միայն «բարի արջուկներ» են հիշեցնում: Տվյալ ցեղատեսակը օգտագործվել է որսորդական նպատակներով և եթե հատուկ վարժանքներ չիրականացնել, ապա այդ շները կարող են իսկական գլխացավանք դառնալ իրենց տերերի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել