ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու էր՝ հանրության մեջ դժգոհություններ առաջացրած կենսաթոշակային նոր համակարգի հարցը: ՀՀԿ-ականներն ասում են, թե բոյկոտն էլ է քաղաքական պայքարի ձեւ:
Համաձայն եմ` քաղաքական պայքարի ձեւ է, բայց նման գործելակերպը ավելի բնորոշ է ընդդիմությանը, ընդ որում՝ ոչ թե նիստը տապալելու համար, այլ տվյալ հարցի մասին իր բողոքն ու անհամաձայնությունն հայտնելու նպատակով, քանի որ, այսպես թե այնպես, իշխող մեծամասնության ներկայության պարագայում, նիստը կայանալու է...
Իսկ ահա իշխանության բոյկոտը մի քիչ անտրամաբանական է. եթե համաձայն չեք ընդդիմախոսների առաջարկին որպես իշխանության ներկայացուցիչներ, բարի եղեք մասնակցել նիստին եւ ապացուցեք, որ նրանք սխալվում են, իսկ ճիշտը դուք եք...
Իսկ ՀՀԿաՕԵԿ-ական բոյկոտի բուն նպատակը հարցը ԱԺ-ում բարձրաձայնելուց ու քննարկումներից զերծ պահելն է, որպեսզի ի հայտ չգա իրենց հակափաստարկների թույլությունը: Այլապես խորհրդարանում կարող է կրկնվել տիգրանսարգսյանական վերջին «փիլիսոփասոփեստական հայտնագործությունը»:
Ասենք, ընդդիմախոսները կարող են իշխանության ներկայացուցչին փաստարկներ ներկայացնել ու հարց տալ.
-Համաձա՞յն եք, որ ձեր առաջարկած կենսաթոշակային համակարգը այնքան էլ լավը չէ...
Պատասխան.
-Այո՛:
-Դե, այդ դեպքում ետ կանչեք նախագիծը կամ դեմ քվեարկեք...
-Ո՛չ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/543478152413435
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել