Տեղեկացա, որ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է պահանջել Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատարի՝ ՛«Կրասնայա Զվեզդա» թերթին տրված հարցազրույցի վերաբերյալ:
Ադրբեջանի պաշպանության նախարարին իր աշխատակազմը ըստ երևույթին պատշաճ կերպով չի տեղեկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի , ինչպես նաև 2010թ. օգոստոսին ՀՀ-ում ՌԴ ռազմական բազային մասին ստորագրված թիվ 5 արձանագրության վերաբերյալ:
Այնուամենայնիվ հիշեցնեմ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է , որ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում, և մեր զինված ուժերի կարողությունները ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար: ՀԱՊԿ անդամակցությունը և հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ուղղված է երրորդ երկրի հավանական ագրեսիայի կանխմանը:



