Aysor.am-ը գրում է.

Կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք կհանձնի 1in.am լրատվական կայքին, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Այսպիսով՝ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող 2125,7 քառ․ մետր մակերեսով տարածքի 8-րդ հարկից 250,0 քառ․ մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սկիզբ մեդիա կենտրոն»-ին։

Ըստ կառավարության հիմնավորման՝ լրատվամիջոցը կապահովի առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի, հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում և տարածում, լրատվական բովանդակության հասանելիություն առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով։

Նշենք, որ այս լրատվամիջոցը պատկանում է«Հանուն Հանրապետության»կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել