Tert.am-ը գրում է.
«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ անփոփոխ թողեց համակցված խափանման միջոցներ 2 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ Սրբազանը։
«Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի կալանքը տնային կալանքով փոխարինվել էր 2025թ-ի նոյեմբերի 13-ին, երկարաձգվել էր մայիսի 21-ին։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/07/23/igor-sargsyan/4278303
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



