Tert.am-ը գրում է․
Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով: Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«1307 թվականի աշունն էր։ Փարիզի շենքերից մեկում մի խումբ անհանգիստ մարդիկ խուճապահար մի կարևոր հարց էին քննարկում` ի՞նչ պատասխանել թագավորին։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը տամպլիերների դեմ սկսած իր անողոք պայքարում ներգրավել էր նաև արդեն հայտնի դարձած Փարիզի համալսարանին, որի դասախոսներն այլայլված դեմքերով մինչև առավոտ գլուխ էին կոտրում` ինչպե՞ս վարվել։
Համալսարանական աստվածաբանները լավ էին հասկանում, որ հռչակավոր ասպետներին ուղղված թագավորական մեղադրանքները զավեշտալի էին, իրականության հետ կապ չունեցող և բացառապես շահերի բախման հետևանք, սակայն վախն անողոք և բռնատեր ղեկավարի հանդեպ բարոյական դիլեման հանգուցալուծեց հօգուտ սեփական մաշկը փրկելու` արդարությունն ու ճշմարտությունը զոհաբերելու և Ֆիլիպ 4-րդի ակնկալած պատասխանը ստորագրելու գնով։
Տամպլիերների վերջնական մահապատժից մեղադրականում Փարիզի համալսարանականների իշխանահաճո գնահատականները և «փորձաքննությունը» զգալի տեղ էին զբաղեցնում։
Ամբողջական հեդվածը՝ այստեղ։



