Tert.am-ը գրում է․

Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը:

«Ես չգիտեմ, թե մանդատների հարցով մենք և մյուս ֆրակցիան ինչ ենք որոշելու, չգիտեմ երրորդ ընդդիմադիր ֆրակցիայի հարցը ինչ է լինելու, մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, ՍԴ-ն խոստացել է մինչև վաղը ժամը 18:00-ը իր որոշումը հրապարակել։

Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու 3 տարբերակ ունի՝ ելնելով դրանից մենք կվերջնականացնենք մեր դիրքորոշումը, բայց այն, որ մեզ մոտ քննարկումները կան, ու եթե Սահմանադրական դատարանը ընդունի ա կամ բ որոշումը, մենք ունենք գործողությունների պլան, իհարկե ունենք։ Կլինի Սահմանադրական դատարանի որոշում, կլինի քննարկում, կտեղեկացնենք»,- նշել է Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել