168.am-ը գրում է․

ՀԱՊԿ-ը զգուշացրել է Հարավային Կովկասում հնարավոր լարվածության աճի ռիսկի մասին։

ՀԱՊԿ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անվտանգության ապահովման հետ կապված ԱՄՆ-ի ծրագրերը, ինչպես նաև Հայաստանը իր ռազմական կառույցներում ներգրավելու ԵՄ-ի մտադրությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման։

Նրա խոսքով՝ Արևմուտքի նման քայլերը կարող են ավելացնել էսկալացիայի վտանգը Հարավային Կովկասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել