Մենք տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ «Սոճուտը» հակահրդեհային կանոնների խախտման պատրվակով փակել են։ Իսկ սա հանգստի լավագույն սեզոնն է այս հանգստավայրի համար։ Թերեւս պատճառը «Սոճուտի» սեփականատերերի քաղաքական հայացքներն են․ հանգստավայրը կապվում է խորհրդային տարիների հայտնի ղեկավարներից մեկի՝ ՀԽՍՀ սովմինի նախագահի տեղակալ Ալեքսան Մատվեյիչի որդու՝ Աշոտ Կիրակոսյանի անվան հետ, որը մտերիմ է Կարապետյանների հետ։
Մենք տեղեկացանք, որ հակահրդեհային «խախտումները» հանգստյան տան տնօրինությունը վաղուց վերացրել է, գրավոր դիմել է օբյեկտը փակող կառույցին, բայց օրերն անցնում են՝ պատասխան չեն ստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել