Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Ներքին Ոսկեպարի` հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Քարտեզի վրա կարմիր գծով նշված է Բաղանիս և Ոսկեպար գյուղերի մոտակայքում սահմանագծման արդյունքում կառուցված ցանկապատը, նարնջագույնով` մի քանի հարյուր մետրանոց այն հատվածը, որտեղ ցանկապատ դեռ չի կառուցվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20260610/hhn-ev-adrbejany-der-chen-avartel-nerqin-voskepar-gjughi-mvot-sahmanajin-cankapati-karucumy-103303149.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



