Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի աննախադեպ միջամտության ներքո: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Աննախադեպ ճնշում ընդդիմության նկատմամբ։ Մի կողմից, դա այն է, ինչ ակնհայտորեն իրականացնում էին Հայաստանի իշխանությունները՝ որպես հայեցակարգ։ Եվ Արևմուտքի միջամտությունը նույնքան աննախադեպ է, իմ կարծիքով, այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով կայացած ընտրությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



