Այս մարդը չի դադարում տարբեր քաղաքական տեխնոլոգիաների օգնությամբ մարդկանց մանիպուլացնելուն միտված իր քայլերը, և կոնկրետ այս մեկի օգնությամբ նա փորձել է տպավորություն ստեղել, թե իբր այլևս ջնջնվել է իշխանություն ունեցողի և շարքային քաղաքացու միջև գոյություն ունեցող բաժանանար գիծը, իբր այլևս չկան աստիճանակարգեր, իբր ինքը հայ ժողովրդի կողմից վարձված բանվոր տղա է ընդամենը: Նիկոլն այս ընթացաում հասկացել է, որ 3 մլն ժողովուրդն իքն իրեն այլևս չի զգում վարչապետ, և եթե մի ժամանակ Նիկոլը հասարակներին էր հռչակում վարչապետ, ապա այսօր անում է հակառակը՝ ինքն իրեն որպես ժողվորդի ծառա մատուցելով:
Մյուս կողմից՝ Նիկոլը փորձել է պատասխանատվությունն իր վրայից թոթափել ու բարդել իրեն «վարձողների» վրա՝ ժողովրդին դարձնելով իր կողմից գործվելիք հանցանքների ու ապազգային որոշումների պատասխանատու: Նա նոր նշաձող է սահմանել՝ կես միլիոն մարդ՝ փողոցներում՝ ակնարկելով, որ եթե դա տեղի չունենա, ապա ինքը կեզրակացնի, որ ազգն իրեն աջակցում է: Նա այս մասին հայտարարում է՝ թերևս նախապատրաստվելով հետընտրական գործընթացներին: Վաղը, եթե ընդդիմությունը փողոց դուրս գա, Նիկոլը հայտարարելու է, թե քանի որ փողոցում կես միլիոն մարդ չկա, ուրեմն հասարակությունն իրենից գոհ է, հետևաբար՝ իշխանափոխության հնարավորությունը զրոյական է:
Մնում է հասկանալ՝ ընդդիմությունն ինչպես է այս ամենին դիմակայելու և ինչպես է հակազդելու, եթե հունիսի 7-ին պարզվեց, որ Հովակիմյան Վահագը պարզ թվանկարչությամբ է զբաղվել ու Նիկոլին Արևմուտքի «դաբրոյով» վերարտադրել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5653
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



