Նիկոլը փորձում է  իր կողմից գործված ու գործվելիք հանցանքների պատասխանատու կարգել ժողովրդին


17:44 , 23 մայիս, 2026
Նիկոլն Ավանում հերթական պոպուլիստական հայտարարությունն է արել: «Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ, սուս ու փուս, առանց քննարկելու: Եղբայր, որ մի 300-500 հազար մարդ հետդ կանգնի, 5 րոպե հետո խոստանում եմ՝ կհեռանամ, դուք գնացեք,  հավաքվեք: Ընտրողների 50+1% մարդիկ եթե ասեն՝ Նիկո՛լ, գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, ժողովուրդ ջան, Նիկոլը ծառա է, տենց բան լինո՞ւմ է, որ ծառան ասի չէ՜, չեմ գնում»,-մասնավորապես՝ հայտարարել է «ծառա» Նիկոլը:
 
Այս մարդը չի դադարում տարբեր քաղաքական տեխնոլոգիաների օգնությամբ մարդկանց մանիպուլացնելուն միտված իր քայլերը, և կոնկրետ այս մեկի օգնությամբ նա փորձել է տպավորություն ստեղել, թե իբր այլևս ջնջնվել է  իշխանություն ունեցողի և շարքային քաղաքացու միջև գոյություն ունեցող բաժանանար  գիծը, իբր այլևս չկան աստիճանակարգեր, իբր ինքը հայ ժողովրդի կողմից վարձված բանվոր տղա է ընդամենը: Նիկոլն  այս ընթացաում հասկացել է, որ 3 մլն ժողովուրդն իքն իրեն այլևս չի զգում վարչապետ, և եթե մի ժամանակ Նիկոլը հասարակներին էր հռչակում վարչապետ, ապա այսօր անում է հակառակը՝ ինքն իրեն որպես ժողվորդի ծառա  մատուցելով:
 
Մյուս կողմից՝ Նիկոլը փորձել է պատասխանատվությունն իր վրայից թոթափել ու բարդել իրեն «վարձողների» վրա՝ ժողովրդին դարձնելով իր կողմից գործվելիք հանցանքների ու ապազգային որոշումների պատասխանատու: Նա նոր նշաձող է սահմանել՝ կես միլիոն մարդ՝ փողոցներում՝ ակնարկելով, որ եթե դա տեղի չունենա, ապա ինքը կեզրակացնի, որ ազգն իրեն աջակցում է: Նա այս մասին հայտարարում է՝ թերևս նախապատրաստվելով հետընտրական գործընթացներին: Վաղը, եթե ընդդիմությունը փողոց դուրս գա, Նիկոլը հայտարարելու է, թե քանի որ փողոցում կես միլիոն մարդ չկա, ուրեմն հասարակությունն իրենից գոհ է, հետևաբար՝ իշխանափոխության հնարավորությունը զրոյական է:
 
Մնում է հասկանալ՝ ընդդիմությունն ինչպես  է այս ամենին դիմակայելու և ինչպես է հակազդելու, եթե հունիսի 7-ին պարզվեց, որ  Հովակիմյան Վահագը պարզ թվանկարչությամբ է զբաղվել  ու Նիկոլին Արևմուտքի «դաբրոյով» վերարտադրել: