Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

8-րդ խաղափուլում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։

Մարտիրոսյանից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը և Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը և Բախրոմ Բախրիլլաևը:

9-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել