Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հունվարի 21-25-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ միասնական տաղավարով կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Այս մասին հայտնել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով, որ սա հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում՝ որպես զբոսաշրջային հետաքրքիր և յուրօրինակ ուղղություն։
Գերատեսչությունից ընդգծում են, որ Զբոսաշրջության կոմիտեն տարածել է համապատասխան մամուլի հաղորդագրություն միջազգային լրատվամիջոցների համար, ինչպես նաև այն տեղադրվել է կոմիտեի armenia.travel պաշտոնական կայքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



