Armenpress.am-ը գրում է․
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր գլխավորած կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավարությանը հայտնել է խորհրդարանի ստորին պալատն արձակելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Le Monde պարբերականը հաղորդում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է ԼԴԿ-ի գլխավոր քարտուղար Սյունիչի Սուձուկին:
Դա տեղի կունենա հաջորդ շաբաթ, երբ սկսվի խորհրդարանի նստաշրջանը։
Ճապոնիայի նորարարական կուսակցության ղեկավարներից Հիրոֆումի Յոսիմուրան իր հերթին հայտնել է, որ վարչապետը հունվարի 19-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ իր որոշումը բացատրելու համար։
Տակաիչին նշանակվել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը 2025 թ. հոկտեմբերին, նրա կաբինետն ունի մոտ 70% հավանության վարկանիշ։ Իշխող դաշինքը խորհրդարանի ստորին պալատում ունի միայն չնչին մեծամասնություն, ինչը խոչընդոտում է նրա կարողությանը՝ առաջ մղելու վարչապետի հավակնոտ քաղաքական օրակարգը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1239582



