Armlur.am-ը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հայրը՝ Ռոբերտ Ստեփանյանը։ Վերջինս վիրահատության էր ենթարկվել, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։ Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ հնչել էր 12 կրակոց, որոնցից 3-ը կպել էին նրան, ու, ինչպես հայտնել էինք, վիճակը գնահատվում էր ծանր։

 

ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հոր ուղղությամբ կրակողները եղել են 2 հոգի։ Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հասած լուրերի նախնական տվյալներով՝ քրեական հեղինակության հորը սպանելու համար գործադրվել է 2 հրազեն։ Մինչ այս պահը սպանության կազմակերպիչներն ու կատարողները հայտնաբերված չեն։

Արդյոք սպանության փորձը կապ ունի մեկ տարի առաջ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության հետ, որի համար որպես կազմակերպիչ մեղադրյալի աթոռին է Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը, հուսանք՝ կպարզի քննությունը։ Վենդետա է կատարվածը, թե այլ շարժառիթ կա, ArmLur.am-ը կհետևի քննությանը։

ArmLur.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 31-ի գիշերը մահափորձ էր իրականացվել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հոր վրա։ Նրա ուղղությամբ արձակվել էր մոտ 12 կրակոց։

Նշենք, որ այս պահին քրեական հեղինակություն Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը, կալանքի տակ է՝ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանությունը կազմակերպելու համար, և գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնել է, որ քրեական վարույթը սպանության փորձից վերաորակվել է սպանության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել