Թուրքիայի Յալովա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ԴԱԻՇ) դեմ գործողության ընթացքում երեք ոստիկան է սպանվել։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նրա խոսքով՝ վիրավորվել է ութ ոստիկան և մեկ անվտանգության աշխատակից:
Նախարարը հայտնել է, որ 6 ահաբեկիչ ոչնչացվել է:
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է, որ այս գործով նշանակվել են հինգ դատախազներ, հինգ անձ կալանավորվել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



