168.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների և կանցկացնի երկկողմ հանդիպումներ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Ինչպես նախկինում հայտնել էր նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանի առաջնորդը կմասնակցի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալիք Խաղաղության և վստահության միջազգային տարվան նվիրված ֆորումին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ ֆորումի շրջանակներում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Իրանի և Իրաքի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Աբդ ալ-Լատիֆ Ռաշիդի, ինչպես նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այս օրերին Թուրքմենստանում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խ»աչատուրյասնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել