Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ՝ թեմը երեկ միասնական աղոթքի էր մեկտեղվել Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվել է միասնական ժամերգություն: Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները միասնական աղոթք են բարձրացրել առ Բարձրյալն Աստված Հայոց Հայրապետի կենաց արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անաատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների համար:

Ժամերգության ավարտին իր խոսքն է ներկաներին ուղղել Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը:

Տեր Հայրը պատգամել է ներկաներին, որ աղոթեն և խնդրեն Աստծո ողորմությունը ամենքի համար։

«Թող Տերը զորացնի և առաջնորդի մեզ ամենքիս: Ծնկի ենք եկել, բարձրանանք Սուրբ Հոգով զորացած ու քայլենք դեպի Աստված արդարության ճանապարհով: Աստված բարի է, բայց խիստ միևնույն ժամանակ բոլոր նրանց հանդեպ, ովքեր խոտորվում են հավատքի մեջ»,- նշել է Տեր Հայրը:

Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել